Քոչարյան․ Ամեն ինչ անելու ենք ատոմակայանի կյանքը երկարեցնելու համար

Քոչարյան․ Ամեն ինչ անելու ենք ատոմակայանի կյանքը երկարեցնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանը նշել է, որ ամեն ինչ անելու են ատոմակայանի կյանքը երկարեցնելու համար։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ատոմակայանը պարտավորվել էր փակել դեռ 1995թ.:

«Հասանք նրան, որ ատոմակայանի փակման թեման օրակարգից հանվեց: Բավական լուրջ ծախսեր արվեցին ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար:Հավանական է, որ ատոմակայանը փակված կլիներ վաղուց՝ ժամկետներ էին ֆիքսված», - նշել է Քոչարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Խոսելով նոր էներգաբլոկի մասին՝ վարչապետի թեկնածուն նշել է, որ ընդհանրապես գեներացիայի մեջ ոչ ոք գումար չի դնելու, բլոկը չի կառուցելու, եթե չկա պայմանագիր, թե ով է այդ հոսանքն առնելու, եթե խոսքը մասնավոր ներդրումների մասին է: Ըստ նրա՝ խոչընդոտը դա է:

«Նոր բլոկի շինարարությունը կարող է օրակարգ մտնել, եթե մեզ հաջողվի նաև այդ հոսանքը վաճառել ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Հայաստանից դուրս: Այդ դեպքում պայմանագրերով ապահովված ծավալի վաճառքը հնարավորություն է տալու խոսել նոր բլոկի շինարարության մասին», - ասել է Քոչարյանը՝ նշելով, որ նոր ատոմակայանի հոսանքը լինելու է ավելի թանկ, քան այսօրվանը, որովհետև ամորտիզացիայի հարց կա:

Նա նաև նկատել է, որ աշխատատեղերի առումով ատոմակայանը քիչ է, և հատկապես կանանց համար պետք է աշխատատեղեր ստեղծել Մեծամորում:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա