Սարգսյան. Ձեռքներիս դագանակ պետք է ունենանք, ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա

Սարգսյան. Ձեռքներիս դագանակ պետք է ունենանք, ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Լոռիում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ «ձեռքներիս պետք է դագանակ ունենանք, որպեսզի ով մուրճով գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա»։

«Այդ մարդը (նկատի ունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, խմբ․) բացահայտ ասում է, որ եթե ինքը 60% քվե չստանա, ապա խնդիրներ կլինեն։ Ինչ ուզում, անում է։ Տեսնում ենք, չէ՞ ձեռքին ինչ է, երևի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա՝ ինչ է»,- ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ ամեն ինչ տեսանք՝ պարտություն, հազարավոր երիտասարդների մահ, մնացել է քաղաքացիական պատերազմ։

«Էդ մեկն էլ ցույց տա, որ մեր արժանապատվությունը հասնի զրոյի․․․ պատրաստ պետք է լինենք դրան դիմակայելու», - ասել է նա։

Սերժ Սարգսյանը նշել է, որ պողպատյա հեղափոխության դեմ պետք է պայքարել ավելի կարծր նյութից պատրաստված վահանով։

Ընտրողների հետ վերջին հանդիպումներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթներ է ուենում մուրճը ձեռքին։ Իր ելույթներում նա նշում է, որ պետք է «կմխեն», ում պետք է կհանեն։

Խորհրդարանական արտաերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---