ՔՊ-ի համապետական հանրահավաքի օրը փոխվել է

ՔՊ-ի համապետական հանրահավաքի օրը փոխվել է

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը, որը նախատեսված էր հունիսի 18-ին, կանցկացնի հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին։ Այդ մասին Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում նույն օրը՝ հունիսի 18-ին, հանրահավաքի թույլտվություն է տվել երկու հակադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքին և «Քաղաքացիական պայմանագրին»։ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին անմիջապես հաջորդելու էր մյուս հանրահավաքը։

«Մենք քննարկեցինք և որոշեցինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը Հանրապետության հրապարակում հունիսի 17-ին կանցկացնի, ժամը 20։00-ին»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հանրահավաքին կհաջորդի երթը։

Նա ասել է, որ այդպես են որոշել, քանի որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա։

«ՀՀ բոլոր մարզերից, քաղաքներից և գյուղերից մեր համակիրները հունիսի 17-ին հավաքվում են Հանրապետության հրապարակում, իսկ հունիսի 18-ին ես ուղիղ խոսակցություն կունենամ ՀՀ քաղաքացիների հետ»,-ասել է Փաշինյանը։

Հունիսի 14-ին «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արման Վարդևանյանը հայտարարել էր, որ իրենց կողմից հունիսի 18-ին հանրային հավաքի մասին դիմումը ներկայացվել էր դեռևս մայիսի 19-ին։ Ըստ նրա, քանի որ հունիսի 17-ի համար ՔՊ-ի հավաքն էր նախատեսված, իրենք այդ ամսաթիվը չեն դիտարկել։ Նա նշել էր, որ ըստ Հավաքների ազատության մասին օրենքի՝ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա էլ ծանրաբեռնում է համապատասխան վայրը։Նա նաև հայտնել էր,որ վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է ժամը ՝ 21․00-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---