Պուտինն ու Բայդենը կքննարկեն ԼՂ հարցը

Պուտինն ու Բայդենը կքննարկեն ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ նրա, ի թիվս այլ հարցերի՝ Մերձավոր Արևելք, Սիրիա, Լիբիա, նախագահները կքննարկեն նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցը։

ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման օրակարգում է նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի, Կորեական թերակղզում կարգավորման, Աֆղանստանում, Ուկրաինայում, Բելառուսում իրավիճակին առնչվող հարցերը։

Երկու նախագահների հանդիպումը կայանալու է հունիսի 16-ին։

Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը երկու հեռախոսազրույց են ունեցել՝ հունվարի 26-ին և ապրիլի 13-ին։ Մինչ այդ, 2011-ին նրանք ունեցել են անձնական հանդիպում, երբ Բայդենն ԱՄՆ փոխնախագահ էր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---