«Ժառանգությունը» դեռեւս չի որոշել, թե ինչ ձեւաչափով կմասնակցի Երեւանի քաղաքապետի ընտրություններին

PanARMENIAN.Net - «Մենք արդեն գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է ՀԱԿ-ի թեկնածուների ցուցակը Երեւանի քաղաքապետի ընտրություններում: Այդ որոշումն ընդունվել է առանց «Ժառանգության» հետ բանակցությունների: Այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող ասել կամ որեւէ կերպ մեկնաբանել այդ որոշումը, այսօր տեղի կունենա կուսակցության նիստը, որտեղ ամեն ինչ կորոշվի»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:



Այն հարցին, թե հնարավոր է արդյոք 2007 թվականի սցենարի կրկնությունը, երբ «Ժառանգությունը» միայնակ գնաց խորհրդարանական ընտրությունների, Խուրշուդյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ չի բացառում նաեւ այդ տարբերակը: «Բանակցությունները դեռեւս ընթանում են, մենք փորձում ենք որոշել մեր հետագա քայլերը»,-հայտարարել է նա:



Մարտի 15-ին տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի եւ նրա կենտրոնական գրասենյակի համատեղ նիստը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ: Հաշվի առնելով մայրաքաղաքի զգալի դերը երկրի տնտեսական քաղաքական կյանքում, մասնակից կուսակցություններն որոշեցին մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին: ՀԱԿ-ի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:



ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունները որոշել են լիազորել կենտրոնական գրասենյակին քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը Երեւանի քաղաքապետի ընտրություններին համատեղ մասնակցության վերաբերյալ եւ պաշտոնական բանակցություններ սկսել «Ժառանգություն» կուսակցության հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---