Էրդողանն ասել է` Բայդենի հետ «փառք Աստծո, չի քննարկել» Հայոց ցեղասպանության հարցը

Էրդողանն ասել է` Բայդենի հետ «փառք Աստծո, չի քննարկել» Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հունիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո, որը տևել է մոտ 90 րոպե, Էրդողանն ասել է, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել։

«Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»,-ասել է նա։

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» խմբակցության ներկայացուցիչ Օզգյուր Օզելը դատապարտել է Էրդողանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մոռանալու և օրակարգ չբերելու համար, գրում է Ermenihaber-ը։

«Ինչպես միշտ Թայիփ Էրդողանը երկրի ներսում ուրիշ է, դրսում՝ ուրիշ։ Մի օր առաջ հայտարարում էր, թե «հաշիվ է պահանջելու» ապրիլի 24-ը ճանաչելու համար։ Մեկ օր անց գոհունակություն է հայտնում, որ հարցն ընդհանրապես օրակարգ չի եկել։ Այս դիվանագիտական անկարողությունն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ժողովրդի ուշադրությանը», - գրել էր պատգամավորը Twitter-ում։

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելիս, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային՝ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ»։

Photo. AFP
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---