«Շոփ ամառ». Visa Gold 50,000 դրամ գումարով և Visa Platinum 500,000 դրամով քարտեր ստանալու հնարավորություն՝ Ամերիաբանկից

«Շոփ ամառ». Visa Gold 50,000 դրամ գումարով  և Visa Platinum 500,000 դրամով  քարտեր ստանալու հնարավորություն՝ Ամերիաբանկից

PanARMENIAN.Net - Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է ամառային «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը:

Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր Ամերիաբանկի Visa քարտով հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ արտերկրի օնլայն խանութներից կկատարեն 5 և ավելի գործարք` 50,000 դրամ ընդհանուր արժեքով, կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին և հաղթելու հետևյալ նվերներից մեկը.

- 100 հատ Visa Gold վճարային քարտ` յուրաքանչյուրը 50,000 դրամ գումարով

- 5 հատ Visa Platinum վճարային քարտ` յուրաքանչյուրը 500,000 դրամ գումարով

Վիճակահանությունը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։

Վիճակախաղի արդյունքներով հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց` Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկվող անհատական կոդերը վիճակահանության սկզբունքով կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Արդյունքները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը` ժամը 23:59:

«Շոփ ամառ» գովազդային վիճակախաղի մասնակցության կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---