Ալիևն ասել է` Էրդողանի հետ պայմանավորվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևն ասել է` Էրդողանի հետ պայմանավորվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Շուշիում ստորագրված` Թուրքիայի հետ դաշինքի մասին հռչակագրին, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կնքած փաստաթղղթում հստակ դրույթներ կան «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Այսօր մենք ոչ թե ուղղակի խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը կկապի Ադրբեջանն ու Թուրքիան ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, այլ նաև գործնական միջոցներ ենք ձեռնարկում»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Նա հավելել է նաև, որ Շուշիում ստորագրված փաստաթուղթը հենվում է պատմական Կարսի պայմանագրի վրա։

«Փաստաթղթում անդրադարձ կա գործակցության ամենատարբեր ոլորտներին»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ այդ փաստաթղթի դրույթները հիմք են ստեղծում Ադրբեջանի և Թուրքիայի ապագա համագործակցության համար։

Հայկական կողմը մերժում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները՝ նշելով, որ խոսքը միայն կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է։

Էրդողանն ու Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին։

Ըստ Ալիևի, այն ամենաբարձր մակարդակի է բարձրացնում երկու երկրի միջև հարաբերությունները։ Ալիևը հավելել է, որ Շուշիի հռչակագրով նախատեսվում է ամրապնդել գործակցությունը Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության և փոխադարձ ռազմական օգնության ոլորտում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---