ՄԻՊ․ Որոշ պաշտոնյաներ հանցածին վարքագիծ ունեն16 հունիսի 2021 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՄԻՊ նկատմամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՄԻՊ-ի նկատմամբ բացահայտ վիրավորական գրառումներով «պահանջում են» վարույթ սկսել այնպիսի անձի դեմ, ով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի՝ կառավարող խմբակցությունը ներկայացնող նախագահին սոցիալական ցանցում մի քանի օր առաջ տվել է սեռական բնույթի հայհոյանք և ով պետական կարգավիճակ, այսինքն՝ որևէ պաշտոն կամ պաշտոնեական կարգավիճակ չունի: «Փաստորեն, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք հրապարակային վիրավորական գրառումով ՄԻՊ-ից ակնկալում են գործողություններ, որոնք Պաշտպանի համար օրենքով արգելված են, որևէ առնչություն չունեն լիազորությունների շրջանակի հետ: ՄԻՊ-ը չունի պաշտոնյային կոնկրետ գործով մասնավոր անձի կոնկրետ հայհոյանքից պաշտպանելու, այդ մասնավոր անձի նկատմամբ որևէ ներգործություն սահմանելու իրավասություն: Վերոնշյալ պաշտոնյաների գրառումների ներքո կեղծ ու իրական էջերից արված են մեկնաբանություններ, որոնք գրեթե ամբողջությամբ Արման Թաթոյանին ուղղված ատելություն ու վիրավորանք են: Դրանց թվում առկա են նաև Թաթոյանին ընտրություններից հետո պաշտոնից ամեն գնով հեռացելու, այսինքն՝ բացահայտ անօրինական արարքի չհեռացված կոչեր: Ակնհայտ է, որ խոսքը նշված պաշտոնյաների կողմից ՄԻՊ աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին է: Ավելին, նշված գրառումները տարբեր կեղծ էջերով տարածվել են՝ ապահովելով Պաշտպանի մասին վիրավորանքի ու ատելության առավել մեծ սփռում»,-ասվում է հայտարարության մեջ: ՄԻՊ մասին նրանց վիրավորական գրառումները առիթ դարձան, որպեսզի Պաշտպանի աշխատակազմն իրականացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի նպատակային ուսումնասիրություն: Պարզվեց, որ այս անձանց էջերը լի են ատելության ու վիրավորանքի, հայհոյանքի ու անօրինական արարքների կոչերի չհեռացված գրառումներով, որոնց խրախուսմամբ նրանք զբաղված են արդեն տևական ժամանակ: Այսինքն՝ սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր: «Այս պաշտոնյաները, փաստորեն, չեն գիտակցում, որ զբաղված են հանցածին վարքագծով: Նրանք չեն գիտակցում, որ իրենց կրիմինոգեն արարքներով այն էլ այս պատասխանատու նախընտրական շրջանում մեծացնում են լարվածությունը և ավելացնում ագրեսիվությունը հասարակությունում: Բարձրաստիճան այս պաշտոնատար անձանց խիստ զգուշացնում եմ, որ չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտն ավելացնել մեր երկրում: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության անդամի գրառումները, նրանց կողմից նախընտրական քարոզչության ժամանակ ատելությունն ու վիրավորանքը խրախուսելու մասին վկայող ապացույցները սույն հայտարարության հետ միասին վաղը՝ հունիսի 16-ին կուղարկվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ԵԽԽՎ համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցների ու պաշտոնյաների՝ նպատակային նամակներով»,-ասվում է հայտարարության մեջ: Նշված նյութերը կուղարկվեն նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանելով հետևողականություն այդ նյութերի քննության նկատմամբ: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |