Ադրբեջանում նախատեսում են սեպտեմբերի 5-ին 1-ին թեստային թռիչքը Ֆիզուլիի օդանավակայանից

Ադրբեջանում նախատեսում են սեպտեմբերի 5-ին 1-ին թեստային թռիչքը Ֆիզուլիի օդանավակայանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանում նախատեսում են սեպտեմբերի 5-ին առաջին թեստային թռիչքն իրականացնել Վարանդայի (Ֆիզուլիի) նորակառույց օդանավակայանից։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաընկերություններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վալեխ Ամիրասլանովը։

«Այդ օրվան ընդառաջ շահագործման կհանձնվի թռիչքուղին, կտեղադրվեն աերոնավիգացիոն սարքավորումներ, կավարտվի նաև կառավարման աշտարակի կառուցումը, ինչը թույլ կտա թռիչքներ իրականացնել ըստ ICAO-ի և IATA-ի չափանիշների»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ամիրասլանովը նշել է, որ օդանավակայանի շենքի կառուցման համար տարածքը պետք է մաքրվի ականներից և որ այդ աշխատանքները շուտով կավարտվեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---