ՔՊ-ն $1000 է խոստացել ընտրակաշառքի մասին տեսանյութ տրամադրողներին

ՔՊ-ն $1000 է խոստացել ընտրակաշառքի մասին տեսանյութ տրամադրողներին

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար 1000 դոլար է խոստանում։ Այդ մասին Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանը հայատարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ես հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրակաշառքի մասին տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարին համարժեք 500,000 դրամ»,- ասել է նա:

Փաշինյանը տեղեկացրել է հավաքվածներին, որ ընտրակաշառքի առնչությամբ արդեն 5 անձ է կալանավորվել՝ հիշեցնելով, որ ընտրակաշառքի համար պատժաչափերը խստացվել են։

«Նրանք հիմա քրեակատարողական հիմնարկում են և 2 ամիս էլ կշարունակեն գտնվել այնտեղ, հետո դատարանը կորոշի։ 55 հոգի ունենք ընտրակաշառքի գործով անցնող և իրավապահներն առաջիկա օրերին մեզ առատ բերքահավաք են խոստանում»,- ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---