«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-21 ծրագրի մրցույթի արդյունքներն ամփոփվել են

«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-21 ծրագրի մրցույթի արդյունքներն ամփոփվել են

PanARMENIAN.Net - Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարները, ծրագրի բնապահպանական ազդեցությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանապահ համայնքներում աշխատելը և մի շարք այլ հանգամանքներ։ Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 18 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։

Մրցույթի հաղթողների ցանկին կարելի է ծանոթանալ կայքում:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն ամենամյա է, որին կարող են մասնակցել Ակբա բանկի գործընկերները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---