ՄԻՊ-ն Ալիևի և Էրդողանի մասնակցությամբ տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներին

ՄԻՊ-ն Ալիևի և Էրդողանի մասնակցությամբ տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբույան իր էջում հրապարակել է Արբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նրանք խոսում են հայ գերիների մասին, և տեղեկացրել, որ ուղարկելու է այն միջազգային կառույցներին։

Նա նշել է, որ դա անհերքելի ապացույց է, որ ադրբեջանական իշխանությունները`

1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար

2) իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք

3) միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են

4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:

«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:

ՄԻՊ աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:

Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»,-ասվում է Թաթոյանի հայտարարության մեջ:

Համացանցում է հայտնվել մի հատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցից Շուշի մեկնելու ճանապարհին, որին միջամտում է Էրդողանի կինը։ Նա հորդորում է Ալիևին ականապատ տարածքների քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց։

Տեսանյութում Ալիևն Էրդողանին ասում է, որ եթե ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանան, դա մեծ առավելություն կտա նրանց, քանի որ հակառակ դեպքում դրա համար մոտ 10 տարի կպահանջվի։ Խոսակցությանը միջամտում է Էրդողնի կինը՝ Էմինե Էրդողանը՝ հարցնելով, թե կան արդյոք էլի հայ գերիներ։ Դրական պատասխան ստանալով Ալիևից՝ նա ասում է, թե ուրեմն մաս-մաս տվեք։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---