Հուլիսի 1-ից Երևանում պարեկային ծառայություն կգործի

Հուլիսի 1-ից Երևանում պարեկային ծառայություն կգործի

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Երևանում կսկսի գործել ոստիկանության պարեկային ծառայությունը։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Նա տեղեկացրել է, որ ոչ միայն կադրերն են նոր գործընթացով ընտրվել, այլև կրթական նոր ծրագիր է մշակվել պարեկային ծառայության աշխատակիցների համար, որը 2021-ի հունվարից արդեն գործում է։

Կրթական ծրագրի տևողությունը 5 ամիս է։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։ Ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը կլինի 320,000 դրամ (հարկերից հետո՝ 237.400դր):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---