Էրդողանը խոսել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորությունից

Էրդողանը խոսել  է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորությունից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորության մասին՝ օկուպացված Շուշիում երկու երկրի կողմից ստորագրված հռչակագրի շրջանակում։

«Թուրքական ռազմակայանի հարցը Շուշիի հռչակագրի կետերից դուրս չէ։ Հնարավոր է այդ հարցի հետագա զարգացումը։ Հիմա ամենակարևորը սահմանների անվտանգության ապահովումն է։ Բանակցությունները, որոնք վարելու են Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև մեր վարած բանակցությունները, կարող են զարգացնել այդ թեման»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին Բաքվում, որտեղ նա գտնվում է այցով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---