«Հայաստան»․ Բերման ենթարկել դաշինքի ղեկարվարների հանդեպ ատելության նյութերի պատվիրատուներին

«Հայաստան»․ Բերման ենթարկել դաշինքի ղեկարվարների հանդեպ ատելության նյութերի պատվիրատուներին

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դիմել է ոստիկանություն՝ պահանջելով սեղմ ժամկետներում, ընդհուպ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։

Հունիսի 20-ի վաղ առավոտյան Երևանի փողոցներում, բոլոր ընտրատեղամասերի մոտ բազմաթիվ տպագիր թռուցիկներ են հայտնվել՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարի հասցեին ատեության քարոզով։

Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ հակառակ պարագայում կգնահատեն, որ այդ գործընթացը կազմակերպված է և ուղղորդվում է իշխանությունների կողմից:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ:

«Հունիսի 19-ին ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշված պատասխանատվության միջոցը նախընտրական քարոզչության շրջանում կիրառվել է միայն այդ կուսակցության նկատմամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ հունիսի 19-ից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։ Մեր տեղեկություններով, այս խայտառակ գործընթացը կազմակերպվել է հատկապես սորոսական կազմակերպությունների կողմից և հեռացող իշխանության թողտվությամբ։ Ավելին, նույն ժամակահատվածում տեղաղադրվել են նաև օրենքով սահմանված կարգի ակնհայտ խախտմամբ «Հանրապետություն» կուսակցության պաստառներ։

Ստացել ենք տեղեկություններ նաև, որ հունիսի 19-ից մինչ օրս ակնհայտ անհիմն հիմքով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի տարածքային շտաբերի անդամներ կեղծ հաղորդումների հիման վրա։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ այս հաղորդումները հատկապես կազմակերպվում է սորոսական կազմակերպությունների կողմից։

Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---