20 հունիսի 2021 - 12:24 AMT
Փաշինյանը քվերակել է հանուն պետության ու ժողովրդի ապագայի

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քվեարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի բոլոր անդամների հետ միասին։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման»:

Նա նաև տեսանյութ է հրապարակել։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։