Հոսանքազրկումները ՀԷՑ-ի հետ կապ չունեն․ Խնդիրները համակարգային են

Հոսանքազրկումները ՀԷՑ-ի հետ կապ չունեն․ Խնդիրները համակարգային են

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, անդրադառնալով հոսանքազրկումներին Հայաստանի տարբեր մարզերում, ասել է, որ խնդիրը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Պատճառը Բարձրավոլտ էլեկտրացանցերում առաջացած համակարգային խնդիրներն են»,- նշել է Սարջանյանը։

Թե դրանք երբ կլուծվեն՝ Սարջանյանը չգիտի:

Հոսանքազրկված Վանաձորի ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկը սկսվել է հոսանքի վերականգնումից հետո։

Ավելի վաղ սոցցանցերում տարածված հրապարակումներից հայտնի դարձավ, որ հոսանքազրկումներ են եղել Տավուշում, մասնավորապես` Դիլիջանում ու մի շարք գյուղերում, Լոռիում՝ Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում, մի շարք գյուղերում, Շիրակում՝ Գյումրիում, Արթիկում, Արագածոտնի մարզում՝ Ապարանում, Արմավիրում՝ Արմավիր քաղաքում, Մեծամորում, նաև Երևանի մի շարք վարչական շրջաններում։

20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը։ Ընթանում է ձայների հաշվարկը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---