Բոլոր ընտրատեղամասերի ձայները հաշված են․ ՔՊ-ն հաղթում է, 2-րդը՝ «Հայաստանն» է

Բոլոր ընտրատեղամասերի ձայները հաշված են․ ՔՊ-ն հաղթում է, 2-րդը՝ «Հայաստանն» է

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ի՝ ժամը 08:25-ի դրությամբ, բոլոր 2008 ընտրատեղամասի ձայների հաշվարկով, ԱԺ արտահերթ ընտրություններում ձայների մեծամասնությամբ, նախնական տվյալով, հաղթում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հավաքել է 687,251 ձայն կամ քվեների 53.92%-ը։

Երկրորդը «Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 268,165 ձայն կամ քվեների 21.04%-ը։ Դրան հաջորդում է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66,633 ձայն կամ 5.23%։

«Բարգավաճ Հայաստանը» հավաքել է 50,416 ձայն կամ քվեների 3.96%-ը, «Հանրապետությունը»՝ 38,714 ձայն կամ 3.04%, ՀԱԿ-ը՝ 19,647 ձայն կամ 1.54%-ը։

Նախնական տվյալով՝ խորհրդարան կանցնեն ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։

ՔՊ-ից ու «Հայաստանից» բացի,որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը։

Օրենքի համաձայն, սակայն, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու ուժ, ապա մանդատներ տրվում են նաև առավելագույն ձայները հավաքած երրորդ ուժին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---