Փաշինյան․ Տեղի է ունեցել այն, ինչ և կանխատեսվում էր

Փաշինյան․ Տեղի է ունեցել այն, ինչ և կանխատեսվում էր

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացին խոսեց և կայացրեց իր որոշումը, և այս որոշման բովանդակությունը պարզ է, այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում հունիսի 21-ի գիշերը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ տեղի է ունեցել այն, ինչ և կանխատեսվում էր, հայտնում է Aysor.am-ը։

«Կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է», - նշեց Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2008 տեղամասի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---