Երևանը՝ ամենաընդդիմադիր․ Ղեկավարներից ով՝ որտեղ է ամենաշատ ձայները հավաքել

Երևանը՝ ամենաընդդիմադիր․ Ղեկավարներից ով՝ որտեղ է ամենաշատ ձայները հավաքել

PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ձայների ամենաբարձր մասնաբաժինը ստացել է Տավուշում ու Գեղարքունիքում՝ 67․9% ու 66․26% կամ 30,177 ու 55,144 ձայն։

Երևանում ՔՊ-ն ստացել է 144,827, Սյունիքում՝ 31,821 ձայն, համապատասխանաբար՝ 42․31 ու 53․66 տոկոսը։ 50%-ից պակաս ձայն Փաշինյանը ստացել է միայն Երևանում։

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ամենաշատ ձայները ստացել է Երևանում ու Սյունիքում՝ համապատասխանաբար 27․15 ու 27․2 տոկոս կամ 92,940 ու 16,142 ձայն։

ՀՀԿ ու Արթուր Վանեցյանի «Հայրենիքի» «Պատիվ ունեմը» ձայների ամենաբարձր մասնաբաժինը ստացել է Արարատում ու Լոռիում՝ 9․66 ու 7․24 տոկոս կամ 10,643 ու 5414 ձայն։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ Ազգային Կոնգրեսը 2%-ից ավելի ստացել է միայն Երևանում՝ 8700 ձայն կամ 2․54%:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---