«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից «5165» շարժումը հայտարարել է, որ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարականի չափանիշներին և չի ընդունում դրանց արդյունքը:

Անկախ հրապարակված պաշտոնական արդյունքներից, «5165» շարժումը համարում է, որ «ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է պետականության համար, և իրենք շարունակելու են պայքարը հանուն Հայի և Հայաստանի»։

«Պարտավոր ենք նշել, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ամբողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ»,-ասվում է շարժման հայտարարության մեջ։

Շարժումը շնորհակալություն է հայտնում ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վստահեցին և քվեարկեցին իրենց օգտին:

«Այս բոլոր ձայները չափազանց թանկ և պարտավորեցնող են մեզ համար, և հավատացնում ենք, որ մեր շարունակական պայքարը ապացուցելու է ձեր վստահության կարևորությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---