ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության ձերբակալված թեկնածուի մասով միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության ձերբակալված թեկնածուի մասով միջնորդությունները

PanARMENIAN.Net - ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության ձերբակալված թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները։

ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված 28 ընտրողին անձամբ և միջնորդների միջոցով հունիսի 4-14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20,000-ից մինչև 40,000-ական դրամ կաշառք, տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրգործ՝ ՔՕ 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու:

Սահմանված կարգով ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ԿԸՀ-ն միջնորդությունները բավարարել է:

Տվյալ անձի ձերբակալման իրավաչափությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որն իր հունիսի 20-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը:

ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---