Վրաստանի վարչապետն ու Լիտվայի ԱԳՆ-ն շնորհավորել են Փաշինյանին![]() 21 հունիսի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, արձանագրած հաջողության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Սերտ գործակցություն եմ ակնկալում նոր կառավարության հետ»,-գրել է նա։ Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել նաև Լիտվայի ԱԳՆ-ից։ «Անկեղծորեն շնորհավորում ենք հայ ժողովրդին հունիսի 20-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Սա ժողովրդավարության և եվրոպամետ բարեփոխումների ակնհայտ հաղթանակ է։ Ակնկալում ենք հետագա գործակցություն նոր կառավարության հետ»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |