Վարանդայից տարհանվել է ևս 3 աճյուն

Վարանդայից տարհանվել է ևս 3 աճյուն

PanARMENIAN.Net - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հունիսի 21-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:

Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---