ԳՇ պետ․ ՌԴ հետ բանակցում ենք սահմանապահների տեղակայման շուրջ՝ վերջնական որոշում չկա

ԳՇ պետ․ ՌԴ հետ բանակցում ենք սահմանապահների տեղակայման շուրջ՝ վերջնական որոշում չկա

PanARMENIAN.Net - Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում ՀՀ-Ադրբեջան սահմանին սահմանապահներ տեղակայելու ուղղությամբ։

Նա ասել է, որ գործընթացներն ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում, անպայման տեղյակ կպահեն՝ այս պահին դեռ չկա, գրում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, թե որոշում է ընդունվել, որ սահմանին պետք է տեղակայվեն ռուս սահմանապահներ, իսկ հայկական և հակառակորդի զորքերը պետք է հետ քաշվեն։

«Վերջնական որոշումը միայն մեր կողմից ցանկությունը չէ, դրան մասնակցում են նաև այլ կողմեր, դրա համար բանակցություններն ընթանում են։ Լինելու է այդպես, ինչպես նշեցիք, բայց վերջնական երբ կլինի, և տեխնիկական հարցերով լրացուցիչ կասենք», - ասել է Դավթյանը։

Հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա արդյո՞ք՝ ԳՇ պետը պատասխանել է, թե մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք։

«Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակն առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշումն է», - ասել է Դավթյանը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---