Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել

Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ի վաղ առավոտյան անհայտ անձինք նռնակ են գցել իր տան դիմաց կայանած «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, ՀՀԿ անդամ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այդ տեղեկությունը հաստատել է ինքը՝ Հակոբյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Առավոտյան 8.30-ի սահմաններում պայթյուն եմ լսել, դուրս եկանք ու տեսանք, որ ինչպես իմ, այնպես էլ հարևանի մեքենան վնասվել է»,-ասել է նա։

Հակոբյանը հայտնել է, որ մեքենան կայանած է եղել բակում և, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, փորձում են տեսախցիկների միջոցով էլ ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։

Հակոբյանը վստահեցրել է, որ անձնական խնդիր որևէ մեկի հետ չի ունեցել և հիմա էլ չունի։

«Միանշանակ, սա իմ քաղաքական գործունեության հետ է կապված»,–ասել է Հակոբյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---