Արցախի նախագահը ուղերձ կհղի, նաև իր հրաժարականը պահանջողներին

Արցախի նախագահը ուղերձ կհղի, նաև իր հրաժարականը պահանջողներին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որի հրաժարականի պահանջով ցույց է տեղի ունեցել Ստեփանակերտում, հայտարարել է, որ, հաշվի առնելով Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը, հանդես կգա ուղերձով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկացրել էր, որ հունիսի 22-ին ևս Արցախում տեղի է ունենալու ինքնաբուխ հանրահավաք՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Հունիսի 21-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նրանք պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ հունիսի 20-ին նրա այցը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ դժգոհության մեծ ալիք է բարձրացել, գրում է «Առավոտը»։ Իսկ հունիսի 21-ին Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է, ինչը ևս մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---