ԱԽ քարտուղարն Արա Այվազյանին մեղադրել է գերիների վերադարձի հարցը տորպեդահարելու մեջ

ԱԽ քարտուղարն Արա Այվազյանին մեղադրել է գերիների վերադարձի հարցը տորպեդահարելու մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են տորպեդահարել ՀՀ անվտանգության հարցերը և իշխանության համար խնդիրներ ստեղծել և որ այդ հարցերից մեկն էլ գերիների վերադարձն է։

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում։ Երբ պարոն Այվազյանը (խմբ. նախկին արտգործնախարար Արա Այվազյան) հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց։ Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, ասում էր, որ ականապատ քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, արագ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,– ասել է Գրիգորյանը, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա` նախկին նախարարը ոչ միայն ստում էր, այլ ուղղակի ցանկություն չուներ այդ հարցը լուծելու։

«Նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել։ Նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ»,– ասել է նա։

Հունիսի 13-ին ադրբեջանական կողմը Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ ռազմագերու է վերադարձրել։

Արա Այվազյանն ԱԳ նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---