«Հայոց հայրենիքը» մի քանի ընտրատեղամասում վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել

«Հայոց հայրենիքը» մի քանի ընտրատեղամասում վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել

PanARMENIAN.Net - «Հայոց հայրենիքը» մի քանի ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։ Կուսակցության լիազոր ներկայացուցիչ Անահիտ Եղոյանն ասել է, որ քաղաքացիներն ընտրել են կուսակցությանը, սակայն քվեները չեն արձանագրվել, տեղեկացնում է «Առավոտը»։

«Քաղաքացիները վստահ են, որ ընտանիքով ընտրել են, սակայն այդ տեղամասերում զրո ձայն է արձանագրվել։ Այդ տեղամասերում վստահված անձինք չենք ունեցել, այլ քաղաքացիներն են ասել, որ ընտրել են, սակայն թվերը նայելուց հետո արձանագրել ենք, որ զրո ձայն է։ Քաղաքացին պնդում է, որ մեզ է ընտրել»,-ասել է նա։

Անահիտ Եղոյանի խոսքով՝ համատարած խնդիր էր այն փաստը, որ իրենց քվեաթերթիկները դրված չեն եղել հանձնաժողովականների սեղաններին։

«Երևի կես ժամը մեկ ահազանգել եմ ԿԸՀ-ին, որ այսինչ ընտրատեղամասում մեր քվեաթերթիկները չկան։ Քրեակատարողական հիմնարկներից էլ ահազանգեր ունեցանք, որ դատապարտյալներին չեն իջեցնում քվեարկության։ Սրանից ավելի էլ ի՞նչ խախտումներ լինեին»,-ասել է նա։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---