Բաքվում հայ գերիների դեմ հարուցված քրգործով հերթական նիստն է սպասվում

Բաքվում հայ գերիների դեմ հարուցված քրգործով հերթական նիստն է սպասվում

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Բաքվում տեղի կունենա հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստը։ Նիստը տեղի կունենա Յասամալիի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ։

Ապօրինաբար Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին մեղադրում են առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների հանդեպ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մեջ»։

Նախորդ դատական նիստում ցուցմունքներ են տվել այսպես կոչված «տուժածները»։

Մկրտչայնն ու Խոսրովյանն իրենց մեղավորությունը չեն ընդունում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Նշվել է, որ Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, որոնք, ըստ հայկական կողմի տվյալների, մոտ 200-ն են։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 19 հայ գերի սպանվել է գերեվարվելուց հետո, այդ թվում՝ 4 կին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---