ԿԽՄԿ նախագահը դրական է գնահատել ԼՂ-ում ՌԴ հետ գործակցությունը

ԿԽՄԿ նախագահը դրական է գնահատել ԼՂ-ում ՌԴ հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը, Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ, դրական է գնահատել փոխգործակցությունը ՌԴ հետ, այդ թվում` Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:

Նա նշել է, որ ՌԴ-ն միջազգային ասպարեզում առանցքային դերակատարներից է և կարող է կարևոր մասնակցություն ունենալ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տարբեր ոլորտներում ՌԴ հետ ունենք համագործակցության բարձր մակարդակ, ինչպես, օրինակ, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի դեպքերում է։ Կարևոր է, որ միջազգային դերակատարները գործեն հումանիտար հարցերի կարգավորման հարցերում»,- հայտարարել է Մաուրերը:

Հունիսի 23-ին նախատեսված է Պետեր Մաուրերի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մաուրերը կմասնակցի Մոսկվայի Միջազգային անվտանգության խորհրդաժողովին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---