Թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ ՀՀ սահմանի հարևանությամբ

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ ՀՀ սահմանի հարևանությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացնում Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինների մասնակցությամբ։

Հունիսի 22-ին զորավարժություններին հետևել է Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։ Նա շնորհակալություն է հայտնել աշխարհագրական վերլուծության համակարգի ստեղծման համար, զննել որոշումների կայացման և տեսադիտարկման տարածնքերը Նախիջևանի Առանձին համազորային բանակի կենտրոնական շտաբում, գրում է Sputnik Արմենիան։

Նախիջևանի Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը տեղեկացրել է մարտական կառավարման կենտրոնի կատարելագործմանն ուղղված աշխատանքների մասին։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում մեկնարկել են հունիսի 21-ին, իսկ հունիսի 23-ը՝ զորավարժությունների վերջին օրն է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---