Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու կասկածանքով ձերբակալվել է

Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու կասկածանքով ձերբակալվել է

PanARMENIAN.Net - «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորած Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել՝ կրակելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 44–ամյա բնակիչը, տեղեկացնում է Հատուկ քննչական կոմիտեն։

Հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Նորք-Մարաշ փողոցում կայանված «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի մեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ՝ ՔՕ 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նկատի ունենալով, որ Բաբաջանյանի նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, անհայտ անձի կողմից քաղգործչի՝ վերջինիս գործունեությունը դիտավորությամբ դադարեցնելու նպատակով իրականացված առերևույթ ոտնձգության վերաբերյալ ՔՕ 34-305-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է ևս մեկ քրգործ:

Հունիսի 22-ին որոշում է կայացվել քրգործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---