ՉԺՀ նախագահը պատրաստ է ջանալ՝ ՀՀ հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու

ՉԺՀ նախագահը պատրաստ է ջանալ՝ ՀՀ հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու

PanARMENIAN.Net - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձում նշել է, որ «պատրաստ է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»։

Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: Նա, մասնավորապես, նշել է, որ նախորդ տարի Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում գործակցության զարգացման համար:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասված է Սարգսյանին ուղղված՝ Ծինփինի ուղերձում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---