Ռուսները նախազգուշական կրակ են բացել բրիտանական ռազմանավի ուղղությամբ․ Բրիտանական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ23 հունիսի 2021 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender ականակիր նավի ընթացքի ուղղությամբ, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածք։ Արդյունքում նավը փոխել է ուղղությունը, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Սև ծովի Ֆիոլենտ հրվանդանի շրջանում։ «Ռազմանավը նախապես զգուշացվել էր, որ ՌԴ պետական սահմանը հատելու դեպքում զենք է կիրառվելու։ Զգուշացումն անտեսվել է»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Interfax.ru-ն։ Միջադեպի պատճառով Մոսկվայում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ։ ՌԴ զինվորականները հայտարարել են, որ սահմանապահ ռազմանավաը զգուշացնող կրակ է բացել 12:06-ին և 12:08-ին, իսկ Սու-24Մ կործանիչը 12։19-ին նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել Defender ռազմանավի ընթացի ուղղությամբ։ Ռուսական կողմը 4 բեկորաֆուգասային ռումբ է օգտագործել։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |