Արտակ Հովհաննիսյան․ Գերությունից վերադարձած Էրիկն ու Ալբերտը եղբայրներ են

Արտակ Հովհաննիսյան․ Գերությունից վերադարձած Էրիկն ու Ալբերտը եղբայրներ են

PanARMENIAN.Net - Գերությունից վերադարձած Էրիկն ու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանը եղբայրներ են՝ Գասպարյան Էրիկն Ալբերտի մորեղբոր տղան է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

«2020-ին, երբ պատերազմական գործողությունները սկսվեցին , Ջրականի (Ջաբրայիլ) նույն զորամասում էր գտնվում նաև Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան՝ Գասպարյան Էրիկը։ Ալբերտն ու նորակոչ Էրիկը մեկ անգամ էին հասցրել իրար տեսնել ու հարազատական հանդիպումից ոգևորվել, երբ Արցախում խաղաղությունը խաթարվեց։ Էրիկին էլ շատ երկար ենք փնտրել, լուրեր չկային, ու երբ փաստեր հայտնվեցին, որ գերության մեջ է հայտնվել, Ալբերտի ու Էրիկի միջև բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի ու բոլորին հորդորում նույնն անել՝ Էրիկի իսկ անվտանգությունից ելնելով։

Փառք Տիրոջը, Էրիկն արդեն տասն օր է հայրենիքում է, մեր կողքին։

Եվ այսօր Էրիկի հետ Ալբերտի ամենասիրելի վայրում ենք՝ Հաղարծնի վանական համալիրում. էստեղ Ալբերտի ներկայությունը անբացատրելի ձևով զգում ես ու նրանց հանդիպումը, ցավոք, էսպես կայացավ։

Մենք աղոթեցինք գերության մեջ գտնվող մյուս հայրենակիցների և անհետ կորած զինվորների համար։ Պատերազմի արհավիրքն հաղթահարած տղերք, Էրիկ ջան, ձեր ցավը տանեմ, դուք միայն ձեր ապրած տարիներով եք երիտասարդ, բայց անասելի անգամ ուժեղ եք ու հզոր»,-ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 8-ին Արցախի մարտերում զոհվել է զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---