Ավինյան. Գերիների վերադարձի գործընթացը շարունակվում է

Ավինյան. Գերիների վերադարձի գործընթացը շարունակվում է

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ գործընթացը շարունակվում է։

«Պրոցես կար, կա ու շարունակելու է լինել։ Չեմ ասի, որ դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնության գալու ու խնդիրները լուծելու», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Հարցին, թե առաջիկայում սպասե՞նք գերիների վերադարձի՝ Ավինյանը պատասխանել է. «Եկեք էդ հատվածով որևէ մեկնաբանություն նորից չանեմ»։

Խոսելով սահմանային իրավիճակից՝ նա ասել է, որ մեր դիրքերում մենք հետքայլի տեղ չունենք։

«Միանշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից, ու մենք որևէ ջանք ու եռանդ չենք խնայելու դա ապահովելու համար», - ասել է նա։

Ավինյանի խոսքով՝ սահմանապահների տեղակայումը կարող է իրականանալ այն պահին, երբ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ կլքեն ՀՀ սուվերեն տարածքը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---