ԿԸՀ-ն 70-ից ավելի տեղամասում վերահաշվարկ է անում․ Որոշներում անհամապատասխանություններ կան

ԿԸՀ-ն 70-ից ավելի տեղամասում վերահաշվարկ է անում․ Որոշներում անհամապատասխանություններ կան

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 70-ից ավելի ընտրատեղամասում քվեների վերահաշվարկ է իրականացնում։ Գործընթացը կշարունակվի մինչև ուրբաթ՝ հունիսի 25-ը։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է, որ հունիսի 22-ին վերահաշվարկ է անցկացվել 6 տեղամասում և միայն մեկում է անհամապատասխանություն արձանագրվել․ Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ձայները աճել են մոտ 90-ով, գրում է «Ազատությունը»։

Տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն 3 տեղամասում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության Երևանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որոշ թվեր․

«Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է եվրոպական կուսակցության օգտին»,-գրել է նա:

Առաքելյանը նշել է, որ անհապատասխանություններ կան նաև Ազգային ժողովրդավարական բևեռի պարագայում․

31/28 - 0, իրականում՝ 8, 31/39 - 0, իրականում՝ 33, 31/41 - 0, իրականում՝ 23, 31/42 - 0, իրականում՝ 17, 31/54 - 0, իրականում՝ 14։

ԿԸՀ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքերը կամփոփի հունիսի 27-ին՝ ընտրություններից մեկ շաբաթ անց։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---