Պուտինն ու Ալիևը քննարկել են տրանսպորտային կապերի վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացումը

Պուտինն ու Ալիևը քննարկել են տրանսպորտային կապերի վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտները։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,-տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվեն են նաև երկկողմ օրակարգի հարցեր։

Եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների իրականացման մասին են խոսել նաև ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը՝ անդրադառնալով նաև հումանիտար խնդիրների լուծմանը Լեռնային Ղարաբաղում։

«Մի շարք հարցեր են քննարկվել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման համատեքստում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման առումով։

Նշվել է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ավանդը տարածաշրջանի հետպատերազմյան զարգացման գործում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---