ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստանի» ձայներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով

ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստանի» ձայներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին և 23-ին թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել է առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով։ Այդ մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։

Վերահաշվարկվել է 65 տեղամասի քվերակության արդյունքները, որի արդյունքում 27-ում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)․

«Արդար հայաստան» կուսակցություն -8

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + 659

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -2

Աազատություն կուսակցություն 0

«Պատիվ ունեմ» դաշինք + 5

Միասնական հայրենիք կուսակցություն + 1

Համահայկական ազգային պետականություն (հապ) կուսակցություն 0

Լուսավոր Հայաստան կուսակցություն -1

Մեր տունը Հայաստանն է կուսակցություն 0

«Հանրապետություն» կուսակցություն + 1

«Հայոց հայրենիք» կուսակցություն + 2

Ազատ հայրենիք դաշինք -10

«Բարգավաճ հայաստան» կուսակցություն + 5

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 0

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն + 1

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0

«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» + 52

«Ազգային օրակարգ» կուսակցություն -1

Վերելք կուսակցություն -19

Ազատական կուսակցություն -2

Հայաստանի եվրոպական կուսակցություն -1

«Հայաստան» դաշինք + 744

«Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն -60

«Ինքնիշխան հայաստան» կուսակցություն + 52

Հունիսի 24-ին ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը