Փաշինյան. Նոր ստանդարտ ենք սահմանել` ընտրությունների կեղծման էջն անշրջելիորեն փակված է24 հունիսի 2021 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում անդրադառնալով հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ այդ հարցում նոր ստանդարտ է սահմանվել՝ արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է։ Նշելով տեղական և միջազգային դիտորդների գնահատականը՝ Փաշինյանն ասել է, որ 2018-ին մտայնություն կար, որ ընտրությունների արդյունքները նախապես բոլորի համար ակնհայտ էին և դրանք կեղծելու անհրաժեշտություն չկար, իսկ 2021թ․ հունիսի 20-ի ընտրությունները ամենաանկանխատեսելին էին։ «Շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը, արժեհամակարգը», - ասել է նա։ Փաշինյանը նշել է նաև, որ ընտակաշառքի, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ հարուցված քրգործերը պետք է պատշաճ քննվեն։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |