Թուրքական ապրանքների ներմուծումը ևս 6 ամսով արգելվել է

Թուրքական ապրանքների ներմուծումը ևս 6 ամսով արգելվել է

PanARMENIAN.Net - Գործադիրը որոշել է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։

Նախորդի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին։

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ադրադառնալով հարցին, ասել է, որ արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական բնույթի սանկցիա Թուրքիայի հանդեպ, այլև անվտանգության տեսակետից, քանի որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից այդ երկրի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։

Նա տեղեկացրել է, որ նախորդ 6 ամսում Թուրքիայից ապրանքների ներմուծման ծավալները 70%-ով նվազել են։

2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $268.1 մլն։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ $35.3 մլն, նավթ և նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ $21.6։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---