Քերոբյան․ Ոռոգման ջրի փոքր-ինչ սակավություն կա՝ Կարսում ջրամբար են կառուցել

Քերոբյան․ Ոռոգման ջրի փոքր-ինչ սակավություն կա՝ Կարսում ջրամբար են կառուցել

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ճեպազրույցում ասել է, որ գյուղատնտեսական ոռոգման տեսանկյունից ջրային ռեսուրսների փոքր-ինչ սակավություն ունենք։

«Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է, ինչն իր ազդեցությունն ունի։ Մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք ՏԿԵ նախարարի հետ, որ լուծենք այդ հարցը»,-ասել է Քերոբյանը, գրում է «Փաստինֆոն»։

Դիտարկմանը, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի և խմելու ջրի հետ կապված խնդիր է առաջացել՝ Քերոբյանն ասել է, որ այդ հարցերն իր անմիջական ենթակայության տակ չեն։

Արձագանքելով մեկ այլ դիտարկմանը, թե տեղեկություն կա՝ Վրաստանի միջոցով Թուրքիայից ենք էլեկտրաէներգիա ներկրում Հայաստան՝ Քերոբյանն ասել է, որ դա իր ոլորտը չէ։

Վերջին օրերին Երևանում և մարզերում հաճախակի են դարձել ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները։ Ընդ որում հաճախ՝ սպառողն անջատումների մասին նախապես չի տեղեկացվում։ Հատկապես շատ են այդպիսի բողոքները Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի բնակիչներից։ Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության, ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները տեղի են ունենում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով։ ՀԷՑ-ը ժխտում է նման պատճաբանությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---