Moderna-ն փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անունը

Moderna-ն փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անունը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Moderna ընկերությունը, որի հիմնադիրն է հայազգի գործարար Նուբար Աֆեյանը, փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անվանումը՝ այդ են վկայում Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ЕМА) տվյալները։

Այսուհետ այն կկոչվի Spikevax։ Նախկին անվանումը համընկնում էր ընկերության անվան հետ։

Անվանափոխման պատճառների մասին Moderna-ն ոչինչ չի հաղորդում, գրում է «Կոմերսանտը»։

Մայիսի սկզբին Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսը ճանաչել է Moderna-ն կորոնավիրուսի դեմ լավագույն պատվատանյութը։

ЕМА-ն Moderna-ի անվտանգությունը հաստատել էր դեռևս մարտին։ Ապրիլի վերջում ԱՀԿ-ն այդ պատվաստանյութն ընդգրկեց շտապ կիրառման համար խորհուրդ տրվող պատվաստանյութերի ցանկում։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---