Մարուքյան. Համերաշխության օրակարգը պարտվել է՝ հաղթել է մուրճի ու մանգաղի օրակարգը

Մարուքյան. Համերաշխության օրակարգը պարտվել է՝ հաղթել է մուրճի ու մանգաղի օրակարգը

PanARMENIAN.Net - ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներին, ասել է, որ նորընտիր խորհրդարանն ավելի լավը չի լինելու, քան գործողը։ Ըստ նրա՝ իրենց առաջարկած համերաշխության օրակարգը պարտվել է՝ հաղթել է մուրճի ու մանգաղի օրակարգը։

«Ընդունելով ընտրությունների այդ արդյունքները՝ շարունակելու ենք մեր արտախորհրդարանական ընտրությունները, կուսակցությունն ունի քաղաքական կապիտալ, ավելի է զարգացնելու և ծառայացնելու է դրանք մեր պետության շահերին ի նպաստ»,-ասել է, գրում է Panorama.am-ը։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մանրամասներին՝ Մարուքյանն ասել է, որ իրենք երբևէ չեն մերժել որևէ հանդիպում երկրի ղեկավարի հետ։

«Նա մեզ ասել է, մտադրություն կա արտախորհրդարանական ուժերի ինչ-որ ֆորմատ ստեղծել, որ նրանց ձայնը լսելի լինի։ Պաշտոնի վերաբերյալ քննարկում չի եղել, ես էլ չեմ ակնկալում»,-ասել է նա։

ԼՀԿ նախագահն ասել է, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում էլ կտեսնեն, որ կառույցը լավ վիճակում է, կմասնակցեն ընտրություններին, եթե չէ՝ պաուզա կվերցնեն նաև այդ առումով։

ԼՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է 15.571 ձայն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---