Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են կանչել

Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են կանչել

PanARMENIAN.Net - Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նրան հրավիրել են քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես, որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ոչ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:

Հ.Գ

Վերջապես հարգել սովորեք»,-ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 8-ին Արցախի մարտերում զոհվել է զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ընթերցեք նաև․ Արտակ Հովհաննիսյան․ Գերությունից վերադարձած Էրիկն ու Ալբերտը եղբայրներ են

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---