Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Զրուցակիցները դրական են գանահատել Հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման համատեղ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի գործունեությունը։ Թուրքիայի նախագահը հավանություն է տվել նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբոջ ծավալով իրականացմանն ուղղված ռուսական ջանքերին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ավիահաղորդակցությունը վերսկսելու, ինչպես նաև «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաքումը սկսելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---