ՀՀ-ում կորոնավիրուսի 102 նոր դեպք կա․ Մահ չի գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 102 նոր դեպք կա․ Մահ չի գրանցվել

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,635-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան դեպք չի գրանցվել:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4505 դեպք կա, այլ պատճառով՝ 1096։

Ապաքինվել է ևս 111 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,423 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2611 մարդ:

Հունիսի 24-ին կատարվել է 3724 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,167,466 թեստ է արվել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---