Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել

Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում աջակցում է ՀՀ ոստիկանությունը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում, տեղեկացնում է քաղաքապետարանը։

Վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին 6 ամսում միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվելб գործընթացը շարունակվում է։

Քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից:

Հունիսի 22-ին ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ապօրինի շինարարությանը Աջափնյակում, որտեղ գնալով ավելանում են ապօրինի կրպակները, հայտարարել էր, որ այդ վարչական շրջանում զինված ավազակախումբ է գործում։ «Մի մեծ բանդա է գործում՝ 40-50 հոգի։ Ոչ սթափ վիճակում, զինված, ուղղակի հարձակվել են մեր 7-8 աշխատակցի ու 3 ոստիկանի վրա։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ մարդասպանություն տեղի ունենար,»,-ասել էր Մարությանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում է։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---